ՀՀ բանկերի հաճախորդների թիվը գերազանցել է 5.5 միլիոնը

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և բացված հաշիվների քանակն արձանագրել է երկնիշ աճ։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ հանրապետության առևտրային բանկերում սպասարկվել է 5,575,884 հաճախորդ։ 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ հաճախորդների թիվն աճել է 628,330-ով կամ 12․7%-ով։

Սպասարկվող հաճախորդների կառուցվածքն ունի հետևյալ տեսքը.

  • Ֆիզիկական անձինք՝ 5,344,031 հաճախորդ,

  • Իրավաբանական անձինք՝ 231,853 հաճախորդ:

Բանկային հաշիվների դինամիկան Զուգահեռաբար զգալի աճ է գրանցվել նաև բանկային հաշիվների ընդհանուր քանակում։ 2026 թվականի փետրվարի դրությամբ առևտրային բանկերում հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,138,224։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 1,884,094-ով կամ 18․4%-ով։

Հաշիվների ընդհանուր քանակից 11,683,063-ը պատկանում է ֆիզիկական անձանց, մինչդեռ իրավաբանական անձանց անվամբ բացված հաշիվների քանակը կազմել է 455,161։

Վիճակագրական տվյալները փաստում են բնակչության և տնտեսվարողների շրջանում ֆինանսական ներառականության աստիճանի բարձրացման և բանկային ծառայությունների կիրառման ակտիվացման մասին:

Leave a comment