Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ-ին կատարելագործել իր ճգնաժամային արձագանքման համակարգը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շարունակի կատարելագործել իր ճգնաժամային արձագանքման համակարգը և ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի բաղադրիչների կառավարումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձը կարդացել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Իհարկե, կարևոր է շարունակել աշխատանքը ճգնաժամային արձագանքման համակարգի և ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի բաղադրիչների կառավարման կատարելագործման, արդյունաբերական համագործակցության խորացման և գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ», – ընդգծել է Պուտինը։

Նա նշել է, որ կանխատեսվող մարտահրավերներն ու ռիսկերը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է արագ մշակել և թարմացնել ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի և դրա մյուս կանոնադրական մարմինների որոշումները։ Սա վերաբերում է, առաջին հերթին, ռազմական ոլորտի, տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի որոշումներին։

Պուտինը վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը կծառայի կազմակերպության շրջանակներում գործընկերության ամրապնդմանն ու կնպաստի դրա նպատակների իրականացմանը։

Leave a comment