Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ «Երեւանի ցանկությունը՝ պաշտպանություն գտնել հենց սպառնալիքների աղբյուրից ցավալի է»։
«Խնդիրները շատ են, եւ դրանք շատ ավելի արդյունավետ է լուծել միասին։ Ցավոք, կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն հասկանում եւ պաշտպանություն են հայցում հենց անմիջական սպառնալիքի աղբյուրից:
Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է եւ նրա պատասխանատվությունը՝ երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ասել է Սերգեյ Շոյգուն: