Ի՞նչ է սպասվում Չաղ Ռուստամին, ե՞րբ դատարանը կհրապարակի վերդիկտը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում երեկ տեղի է ունեցել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյան գործով հերթական դատակա նիստը։

 

«Քննարկվել է խափանման միջոցի հարցը, դատարանը ընտրված խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ, նիստի ժամանակ  կողմերը հանդես են եկել ճառերով»,- MediaHub-ին հայտնեցին դատական դեպարտամենտից։

 

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 10-ին, որի ժամանակ դատարանը կհրապարակի տվյալ գործով վերդիկտը:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն և փամփուշտներ, այնուհետև Ա. Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ս. Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջև, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ։

Leave a comment