Ռուսական զորքերը հարձակվել են Օդեսայի վրա․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորել

Քաղաքականություն

26.05.2026 | 12:59

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնում է, որ Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։ Գերատեսչության տվյալներով՝ վնասվել է քաղաքային ենթակառուցվածքային օբյեկտ։

Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի տվյալներով՝ պայթյունի ալիքը վնասել է նաև ուսումնական հաստատության և մոտակա բնակելի շենքերի պատուհանները։

Պոլտավայի մարզում հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ: Պոլտավայի շրջանում ավերվել է բնակելի շենք, որի հետևանքով վիրավորվել է մի կին:

Լույս երեքշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 122 անօդաչու թռչող սարքերով և երկու «Իսկանդեր-Մ» հրթիռներով, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Նշվում է, որ հաջողվել է խոցել կամ որսալ 111 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment