Պարսից ծոցում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից հարձակման են ենթարկվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերին պատկանող երկու արագընթաց կատերներ։
Միջադեպի հետևանքով զոհվել է չորս իրանցի նավաստի։
Դեպքի մասին հայտնում են ԻՀՊԿ-ին մոտ կանգնած լրատվամիջոցները։