https://arm.sputniknews.ru/20261008/adrbejany-uefai-miak-andamn-e-vory-chi-ajakcel-fifai-barepvokhumneri-kvochin-107877536.html
Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
Sputnik Արմենիա
Ջաննի Ինֆանտինոն մտադիր է նոր ժամկետով առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T22:38+0400
2026-10-08T22:38+0400
2026-10-08T22:41+0400
ֆիֆա
ուեֆա
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2021/86/20218656_0:20:1600:920_1920x0_80_0_0_8414346354f4a04dce7ace33c8cd60e0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) միակ անդամն է, որը չի աջակցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) բարեփոխումների կոչին։ Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ–ի կայքը:Բեռլինում տեղի կունենա ՈւԵՖԱ–ի անդամ բոլոր 55 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հանդիպումը: Կազմակերպության հայտարարության համաձայն, ֆուտբոլի բոլոր ազգային ասոցիացիաները, բացի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից, պահանջում են հիմնարար փոփոխություններ, որոնք ուղղված են ՖԻՖԱ-ի բարեփոխմանը:Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) և Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONCACAF) Ջաննի Ինֆանտինոյին մեղադրել էին FIFA Forward Enterprise (FFE) նախագծի հետ կապված խաբեության մեջ, որից հետո մի շարք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ հետ են կանչել նրա վերընտրվելուն նախկինում արտահայտած աջակցությունը:Ինֆանտինոն մտադիր է նոր ժամկետով առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որոնք տեղի կունենան 2027 թվականի մարտի 18-ին Ռաբաթում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2021/86/20218656_23:0:1447:1068_1920x0_80_0_0_9cc8a99008bb35f21fa5611d9cb83fed.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիֆա, ուեֆա, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ադրբեջան
ֆիֆա, ուեֆա, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ադրբեջան
22:38 08.10.2026 (Թարմացված է: 22:41 08.10.2026)
Բաժանորդագրվել
Ջաննի Ինֆանտինոն մտադիր է նոր ժամկետով առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) միակ անդամն է, որը չի աջակցել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) բարեփոխումների կոչին։ Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ–ի կայքը:
Բեռլինում տեղի կունենա ՈւԵՖԱ–ի անդամ բոլոր 55 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հանդիպումը: Կազմակերպության հայտարարության համաձայն, ֆուտբոլի բոլոր ազգային ասոցիացիաները, բացի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից, պահանջում են հիմնարար փոփոխություններ, որոնք ուղղված են ՖԻՖԱ-ի բարեփոխմանը:
«Ազգային ասոցիացիաները կրկին հայտարարել են ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ անվստահության մասին: Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի։ ՖԻՖԱ–ն նաև նոր ղեկավարության կարիք ունի՝ հարգված և միավորող գործիչ, որը խորապես արմատավորված է ֆուտբոլում, ունի պատկերացում և փորձ ղեկավարելու համար, տարբեր տարածաշրջաններում վստահություն ներշնչելու ունակություն և զարգացման, բարեփոխումների, ազնվության և անկախության անվերապահ նվիրվածություն»,– ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) և Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONCACAF) Ջաննի Ինֆանտինոյին մեղադրել էին FIFA Forward Enterprise (FFE) նախագծի հետ կապված խաբեության մեջ, որից հետո մի շարք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներ հետ են կանչել նրա վերընտրվելուն նախկինում արտահայտած աջակցությունը:
Ինֆանտինոն մտադիր է նոր ժամկետով առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որոնք տեղի կունենան 2027 թվականի մարտի 18-ին Ռաբաթում: