Ինչ է սպասվելու եկեղեցուն, եթե այս անհավատները նաև ձեր օգնությամբ մնան իշխանության. եկեղեցուն հալածողը Քրիստոսին է հալածում. Տեր Եփրեմ

Ինչ է սպասվելու եկեղեցուն, եթե այս անհավատները նաև ձեր օգնությամբ մնան իշխանության. եկեղեցուն հալածողը Քրիստոսին է հալածում. Տեր Եփրեմ

Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը արձագանքել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, ով Հայ Առաքելական եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի մասին խոսելիս ասել է՝ «լավ ենք անում, ճիշտ ենք անում», ապա հայտարարել, թե ՔՊ-ն մի բան էլ «շատ փափուկ» է վերաբերվել եկեղեցուն։

«Պետք է գործեինք ուկրաինական սցենարով»,- ասել է ՔՊ-ականը։

«Ես այլ հաստատությունների մասին դեռ ոչինչ չեմ ասի, բայց եթե այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հոտի` հետևորդների մեջ դեռևս իշխանություններին սատարողներ կան, ապա ավելորդ չեմ համարի ասել, այս խոսքերից հասկանալ, թե ինչ է սպասվելու Եկեղեցուն, եթե այս անհավատները նաև ձեր օգնությամբ մնան իշխանության…

Եկեղեցուն հալածողը Քրիստոսին է հալածում…

Տեսե՛ք, ակամայից չլինեք Եկեղեցու հալածիչներին գործակից ու իրենց հետ կանգնեք Աստծո Մեծ Դատաստանի առջև»,- նշել է Տեր Եփրեմը

Leave a comment