Կալուգայում 60-70-ականներին ծնված գրեթե բոլորի արտասահմանյան անձնագրերում կա ФСБ -ի մասին նշումը․ Նարեկ Կարապետյան

Քաղաքականություն

26.05.2026 | 11:13

«Մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով օրերս The insider-ի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝  դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ 1999 թ․ ստացած արտասահմանյան անձնագրի նյութերում որպես նրա աշխատանքի վայր նշված է ՌԴ ԱԴԾ տեղեկատվական կենտրոնը։

«90-ականներին ՌԴ-ում՝ մասնավորապես Կալուգայում, արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб :

Կցված են օրինակներ, կարող ենք 100 ներով դնել:

Մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին:

Մարդկանց գլխին «սարքել» փորձող փոքրիկ բայց չարաճճի խմբակին:

Փոփոխությունները գալիս են։

Ուժեղ Առաջնորդը գալիս է»,- գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ  ռուսական հայտնի The Insider պարբերականն օրերս ծավալուն հետաքննություն էր հրապարակել, որտեղ, ի թիվս այլ պնդումների, նշված էր․ «1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։

 

 

Leave a comment