Բաքվում ընթացող շինծու դատավարությունն ավարտվեց․ Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հրապարակվելու է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռը։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս կեղծ դատական ​​նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ: Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև պաշտպաններ:

Հիշեցնենք՝ Բաքվի կողմից կազմակերպված շինծու դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։

Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Leave a comment