«Մրցակցեք, անգամ կատաղի մրցակցեք, բայց ոչ թե ինքնին ընտրական ինստիտուտի ու պետության անվտանգությունը վտանգելու կամ հեռու մեզանից՝ ոչնչացնելու գնով». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գրում է.

«Երբ խոսակցությունը գնում է արդեն «պերեվորոտի» մասին, ապա նման մտադրությունը դուրս է գալիս ընտրություններում սովորական դիտորդության տրամաբանության շրջանակներից:

Եվ այս առումով խոսքը ոչ թե ընտրական գործընթացներում խախտումների մասին է, այլ ընդհանրապես պետության և նրա քաղաքացիների անվտանգության սպառնալիքների կանխարգելման անհրաժեշտության մասին:

Եվ հիմնական հարցը առաջիկայում փորձում են առաջադրել ոչ թե շատ ձայներ հավաքելը, այլ ընդհանրապես ոչնչացնել ընտրական ինստիտուտը, որն իր բոլոր խնդիրներով վերականգնվել է 2018թ.-ից հետո:

Մրցակցեք, անգամ կատաղի մրցակցեք, բայց ոչ թե ինքնին ընտրական ինստիտուտի ու պետության անվտանգությունը վտանգելու կամ հեռու մեզանից՝ ոչնչացնելու գնով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment