Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գրում է.
«Երբ խոսակցությունը գնում է արդեն «պերեվորոտի» մասին, ապա նման մտադրությունը դուրս է գալիս ընտրություններում սովորական դիտորդության տրամաբանության շրջանակներից:
Եվ այս առումով խոսքը ոչ թե ընտրական գործընթացներում խախտումների մասին է, այլ ընդհանրապես պետության և նրա քաղաքացիների անվտանգության սպառնալիքների կանխարգելման անհրաժեշտության մասին:
Եվ հիմնական հարցը առաջիկայում փորձում են առաջադրել ոչ թե շատ ձայներ հավաքելը, այլ ընդհանրապես ոչնչացնել ընտրական ինստիտուտը, որն իր բոլոր խնդիրներով վերականգնվել է 2018թ.-ից հետո:
Մրցակցեք, անգամ կատաղի մրցակցեք, բայց ոչ թե ինքնին ընտրական ինստիտուտի ու պետության անվտանգությունը վտանգելու կամ հեռու մեզանից՝ ոչնչացնելու գնով»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: