Բաքվի դատարանը հրապարակում է Արցախի ղեկավարների շինծու գործերով «դատավճիռները»

Քաղաքականություն

05.02.2026 | 12:44

Բաքվի զինվորական դատարանում ընթացող նիստում հրապարակվում է Արցախի ղեկավարների և տարբեր պաշտոնյաների շինծու գործերով դատավճիռները։ Դատական ​​նիստը տեղի է ունենում  դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Նիստին մասնակցում են հայ գերիները, նրանց պաշտպանները, այսպես կոչված, «տուժողներից» մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Ռուֆատ Մամեդովը, որը գործընթացին մասնակցում է որպես տուժող՝ ադրբեջանական պետության անունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment