Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին

Քաղաքականություն

05.11.2026 | 23:08

Հայերը  մեկ քայլով մոտեցան Եվրոպական միություն առանց վիզայի  ճանապարհորդելու  հնարավորությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«ԵՄ աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կարագացնի սահմանային ստուգումները և կհեշտացնի ճանապարհորդությունը։ Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի զարգացումը, իսկ մենք աշխատում ենք, որպեսզի այդ ընտրությունը շոշափելի արդյունքներ բերի երկրի քաղաքացիների համար»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը պաշտոնապես գործարկվել է 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment