https://arm.sputniknews.ru/20261105/erku-khaghvoghi-kvoriz-hazaramjakneri-patmutjun-getahvovit-2-i-bacarik-gtatsvonery-108980118.html
Երկու խաղողի կորիզ՝ հազարամյակների պատմություն․ Գետահովիտ-2-ի բացառիկ գտածոները
Երկու խաղողի կորիզ՝ հազարամյակների պատմություն․ Գետահովիտ-2-ի բացառիկ գտածոները
Sputnik Արմենիա
Հուշարձանի բացառիկ արժեքն են նաև լավ պահպանված հնագիտական շերտերը, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հնագույն մարդու կենսակերպը։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T23:16+0400
2026-11-05T23:16+0400
2026-11-05T23:16+0400
հնագիտություն
քարանձավ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108970877_0:0:1920:1080_1920x0_80_0_0_150d67afbe797da95879cdb2f505d102.jpg.webp
2010 թվականից հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մեկնարկած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված Տավուշի մարզի Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարայրներից երկրորդն առանձնացել է իր հարուստ հնագիտական ներուժով։Հնէաբանի խոսքով, քարայրի մյուս ուշագրավ գտածոներից են նույն ժամանակաշրջանի շերտերից հայտնաբերված ընտելացված ձիու հնարավոր մնացորդները, գետաքարի վրա մարդու դեմք պատկերելու փորձը, ինչպես նաև մոտ 20–25 հազար տարվա հնության ոսկրե նիզակի ծայրակալը, որի վրա պահպանվել են նույնիսկ ամրացման կապիչների հետքերը։ Վերջինս ներկայացված է Իջևանի գինու և կոնյակի գործարանի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունում։Հուշարձանի բացառիկ արժեքն են նաև լավ պահպանված հնագիտական շերտերը, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հնագույն մարդու կենսակերպը։Մանրամասները՝ տեսանյութում։
հնագիտություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108970877_329:0:1769:1080_1920x0_80_0_0_0596c562c231f9a6b0cfd652baf8fa5f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնագիտություն, քարանձավ, видео, տեսանյութեր
հնագիտություն, քարանձավ, видео, տեսանյութեր
Բաժանորդագրվել
Հուշարձանի բացառիկ արժեքն են նաև լավ պահպանված հնագիտական շերտերը, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հնագույն մարդու կենսակերպը։
2010 թվականից հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մեկնարկած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված Տավուշի մարզի Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարայրներից երկրորդն առանձնացել է իր հարուստ հնագիտական ներուժով։
«Այստեղ հայտնաբերված մ.թ.ա. 5-րդ հազարամյակով թվագրվող ածխացած վայրի խաղողի երկու կորիզները կարևոր վկայություն են, որ դեռևս պղնձի-քարի դարում մարդիկ ծանոթ են եղել խաղողին, այն բերել են քարայր և օգտագործել։ Թեև գինեգործության ուղղակի ապացույցներ դեռևս չկան, գտածոները նոր տվյալներ են հաղորդում», – «Ուրիշ նորություններում» ասում է ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Գետահովիտ-2 քարայր-բնակատեղիի հնագիտական արշավախմբի ղեկավար Իրենա Քալանթարյանը։
Հնէաբանի խոսքով, քարայրի մյուս ուշագրավ գտածոներից են նույն ժամանակաշրջանի շերտերից հայտնաբերված ընտելացված ձիու հնարավոր մնացորդները, գետաքարի վրա մարդու դեմք պատկերելու փորձը, ինչպես նաև մոտ 20–25 հազար տարվա հնության ոսկրե նիզակի ծայրակալը, որի վրա պահպանվել են նույնիսկ ամրացման կապիչների հետքերը։ Վերջինս ներկայացված է Իջևանի գինու և կոնյակի գործարանի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունում։
Հուշարձանի բացառիկ արժեքն են նաև լավ պահպանված հնագիտական շերտերը, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հնագույն մարդու կենսակերպը։
Մանրամասները՝ տեսանյութում։