Մայիսի 22-ին հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը։ 22 հազարից ավելի 12-րդցի, որից 1076-ը՝ Սյունիքում, հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին։ Հիմնական դպրոցն էլ ավարտեց 39 հազարից ավելի աշակերտ, որից 1600-ը՝ Սյունիքում։ Կապանյան տոնական օրվա հիշարժան դրվագները դիտե՛ք առանց մեկնաբանության տեսանյութում։