Որ մեր քաղաքներն ու գյուղերը ծաղկեն. Մամիկոն Ասլանյանը վանաձորցիներին կոչ է անում քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վանաձորցիներին կոչ է անում քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին, որպեսզի փոփոխությունները գան.

«Հունիսի 7-ի ընտրություններին մեր ձայնը տալով թիվ 3-ին, մենք ունենալու ենք 1 միլիարդ դոլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում, որոնց առյուծի բաժինն ընկնելու է նաև Լոռու մարզին ու Վանաձորին։

Որպեսզի ունենանք փոփոխություններ, որպեսզի մեր քաղաքներն ու գյուղերը ծաղկեն, ենթակառուցվածքներ ստեղծվեն, հունիսի 7-ին գնում և քվեարկում ենք թիվ 3-ին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»։

Aysor.am

Leave a comment