Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հերթական հետազոտությանը։
«Մեր Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, Առողջության համընդհանուր ապահովագրությունն է:
Այն հաջողության պատմություն է և լինելու է ավելի կայուն, ընդգրկուն, որպես երկիր լավագույն փորձի օրինակ:
Սա խաղաղության պայմաններում, իր ժողովրդին հաշվետու, իր քաղաքականությունն այդ սկզբունքի վրա կառուցող իշխանության հաջողությունն է»,- գրել է նախարարը։