ՌԴ–ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը

https://arm.sputniknews.ru/20260523/rdum-kasecvel-e-37-mln-shish-jermuk-hanqajin-jri-vatsharqy-102540201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, ջերմուկ, վաճառք

ռուսաստան, հայաստան, ջերմուկ, վաճառք

Բաժանորդագրվել

Որոշման պատճառը արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է գրեթե 37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: Այս մասին հայտնում է «Ազնիվ նշան» համակարգի Hեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։

«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը կասեցրել է Հայաստանի Հանրապետության «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ» ջրի իրացումը։ Արգելափակումը տարածվում է 37 միլիոն միավոր հանքային, բնական, բուժիչ-սեղանի խմելու և գազավորված ջրի արտադրանքի վրա` ներառյալ համային հավելումներով տարբերակները, որոնք շշալցվել են պլաստիկե և ապակե տարաներում 0,33 լ, 0,5 լիլտր, 1 լ, ինչպես նաև 1,5 լ ծավալներով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վաճառքի արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Հսկող գերատեսչության հայտարարության պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:

Մինչ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվությունը ստանալը «Ջերմուկ» ապրանքանիշի տակ ջրի մանրածախ և առցանց վաճառքը արգելափակված է:

Leave a comment