https://arm.sputniknews.ru/20260523/rdum-kasecvel-e-37-mln-shish-jermuk-hanqajin-jri-vatsharqy-102540201.html
ՌԴ–ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
ՌԴ–ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
Sputnik Արմենիա
Որոշման պատճառը արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են: 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T17:58+0400
2026-05-23T17:58+0400
2026-05-23T17:58+0400
ռուսաստան
հայաստան
ջերմուկ
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է գրեթե 37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: Այս մասին հայտնում է «Ազնիվ նշան» համակարգի Hեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը կասեցրել է Հայաստանի Հանրապետության «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ» ջրի իրացումը։ Արգելափակումը տարածվում է 37 միլիոն միավոր հանքային, բնական, բուժիչ-սեղանի խմելու և գազավորված ջրի արտադրանքի վրա` ներառյալ համային հավելումներով տարբերակները, որոնք շշալցվել են պլաստիկե և ապակե տարաներում 0,33 լ, 0,5 լիլտր, 1 լ, ինչպես նաև 1,5 լ ծավալներով», – ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ վաճառքի արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Հսկող գերատեսչության հայտարարության պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:Մինչ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվությունը ստանալը «Ջերմուկ» ապրանքանիշի տակ ջրի մանրածախ և առցանց վաճառքը արգելափակված է:
ջերմուկ
2026
Լուրեր
am_HY
ռուսաստան, հայաստան, ջերմուկ, վաճառք
ռուսաստան, հայաստան, ջերմուկ, վաճառք
Որոշման պատճառը արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է գրեթե 37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: Այս մասին հայտնում է «Ազնիվ նշան» համակարգի Hեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։
«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը կասեցրել է Հայաստանի Հանրապետության «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ» ջրի իրացումը։ Արգելափակումը տարածվում է 37 միլիոն միավոր հանքային, բնական, բուժիչ-սեղանի խմելու և գազավորված ջրի արտադրանքի վրա` ներառյալ համային հավելումներով տարբերակները, որոնք շշալցվել են պլաստիկե և ապակե տարաներում 0,33 լ, 0,5 լիլտր, 1 լ, ինչպես նաև 1,5 լ ծավալներով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վաճառքի արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Հսկող գերատեսչության հայտարարության պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:
Մինչ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվությունը ստանալը «Ջերմուկ» ապրանքանիշի տակ ջրի մանրածախ և առցանց վաճառքը արգելափակված է: