Տեղեկություն կա, որ որոշ գերիների վերաքննիչ բողոքների քննություն տեղի կունենա. Սահակյան

«Տեղեկությունը մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում` կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ըմդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել»,– ասել է Սահակյանը:

Նա ընդգծել է` ստեղծվել է մի իրավիճակ, երբ հավաստի տեղեկություններ ստանալու որևէ հնարավորություն չկա:

«Նաև սա էր պատճառը, որ մենք խնդրում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց, ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,– նշել է իրավապաշտպանը:

Leave a comment