Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը եռակողմ հանդիպման ընթացքում քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ձևաչափերը։
Պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկայի ոլորտի առանցքային խնդիրներին և հեռանկարային նախագծերին։
«Քննարկվել են համագործակցության ձևաչափերին վերաբերող հարցեր՝ ոլորտների լայն շրջանակում, այդ թվում՝ էներգետիկայի և այլ ոլորտներում»,- ասել է Պեսկովը։