Սա ճանապարհ է երկկողմանի երթևեկությամբ. քաղաքագետը՝ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260522/sa-tshanaparh-e-erkkvoghmani-ertevekutjamb-qaghaqagety-hh-eatm-haraberutjunneri-masin-102501742.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94401512_0:0:1424:1067_1920x0_80_0_0_aabc3a02bcc180164c500f51ff09c28a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բենիամին մաթևոսյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան

բենիամին մաթևոսյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան

Բաժանորդագրվել

Բենիամին Մաթևոսյանը չի բացառում, որ ԵԱՏՄ–ն Հայաստանի նկատմամբ կարող է կիրառել այն միակողմանի որոշումը, որը կիրառեց Հայաստանը ՀԱՊԿ–ում իր անդամությունը սառեցնելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ–ում Հայաստանի մնալ–չմնալու հարցը միայն ՀՀ իշխանությունների քաղաքական կամ աշխարհաքաղաքական մենաշնորհը չէ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Այս հարցը մենք արդեն վստահ կարող ենք ասել՝ Աստանայում քննարկվելու է։ Այստեղ մի նրբերանգ կա. իշխանությունները չգիտեմ դա հաշվարկել են, թե չէ։ Երբ դու, օրինակ, ՀԱՊԿ-ի մասով ասում ես, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց այդ կազմակերպության կանոնադրությունը այդպիսի դրույթ չի նախատեսում, դու պետք է նաև հասկանաս, որ սա ճանապարհ է երկկողմանի երթևեկությամբ։ Եվ ո՞վ ասաց, որ նույնը Հայաստանի նկատմամբ չեն կարող անել ԵԱՏՄ շրջանակներում»,– ասաց Մաթևոսյանը։

Հիշեցնենք`մայիսի 18-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը քննարկվելու է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների նկատմամբ ավելի ազնիվ կլինի, եթե Հայաստանում արագ կողմնորոշվեն եվրասիական և եվրոպական միությունների միջև ընտրության հարցում։
Մայիսի 21-ին, արձագանքելով Օվերչուկի հայտարարությանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։

Որպես հնարավոր տարբերակ, քաղաքագետը չի բացառում, որ ԵԱՏՄ–ն կարող է դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան, և նույնիսկ հայցում պահանջ ներկայացնել` մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը սառեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Բենիամին Մաթևոսյանը կասկածում է, որ ՀՀ իշխանություններն այս սցենարը դիտարկած լինեն։ Իսկ գործող քաղաքական խմբի դիրքորոշումը բնորոշում է որպես «քաղաքական և աշխարհաքաղաքական օպորտունիզմ»։

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Օվերչուկ

«Դու քո անվտանգային համակարգը կապել ես Ռուսաստանի Դաշնության հետ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, տնտեսական քո կապերը` օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով չափազանց շատ Ռուսաստանի Դաշնության հետ ես կապել։ Եվ հատկապես վերջին տարիներին, չկարողանալով իրապես դիվերսիֆիկացնել կապերը աշխարհի այլ հատվածների հետ, Ռուսաստանի հետ կապվածությունը էլ ավելի ես մեծացրել։ Ու այս իրավիճակում պատկերացնել, որ Ռուսաստանը կսուբսիդավորի քո տնտեսությունը, կօգնի քեզ պաշտպանել քո տարածքային ամբողջականությունը, իսկ դու որոշես, թե դու ե՞րբ ես դուրս գալիս ԵԱՏՄ–ից, կամ ե՞րբ ես դուրս բերում ռուսական 102-րդ ռազմաբազան կամ ռուս սահմանապահներին։ Ու այսքանից հետո դեռ կարծել, որ Ռուսաստանից սրան չեն արձագանքելու, սա ոչ միայն օպորտունիզմ է, սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, քանզի այս տեսակ քայլերը չեն կարող անհետևանք մնալ»,– կարծիք է հայտնում Մաթևոսյանը։

Հավելենք, որ մայիսի 22-ին հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն` միայն անդամ երկիրը կարող է քննարկել կառույցում իր կարգավիճակի հարցը։
ՌԴ–ից պատասխանը չուշացավ. ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը MAX–ում կատարած գրառման մեջ մասնավորապես կարծիք հայտնեց, որ քաղաքականապես Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացվել են՝ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների հետ, որոնք փորձում են կործանել ՌԴ-ն, իսկ
ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով օգտագործելը շարունակելու փորձ է, ինչն արդեն Հայաստանին տվել է ՀՆԱ-ի 2,5 անգամ ավելացում:

Leave a comment