Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի մասին հայտարարություն էր տարածել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը ներկայացնում է ուսումնական հաստատությունում իշխող ուժի ներկայացուցչի կողմից պաշտոնական լիազորությունները կատարելու ժամանակ քարոզչություն կատարելու հերթական փաստը.

«Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական շապիկով։ Երկու խախտում միաժամանակ. քարոզչություն պաշտոնական լիազորությունները կատարելուց, այն էլ՝ ուսումնական հաստատությունում։ Տեղեկատվություն էլ տարածվել է քաղաքապետարանի պաշտոնական էջում։

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ով մի քանի օր առաջ ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի մասին հայտարարություն էր տարածել»։

Leave a comment