Իրավապահների գործողությունների հետևանքով «7or.am» լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը. Թևանյան

Հայաստանի Քննչական կոմիտեի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։

Նշենք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր գործչի բնակարանում։

Leave a comment