Հարցում․ Հարցվածների ավելի քան 40%-ը պատրաստ է դուրս գալ փողոց, եթե ընտրությունները անցնեն անարդար

Հարցվածների 28,1%-ը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները միանշանակ կանցնեն արդար, ավելի շուտ արդար՝ 23,4%, ավելի շուտ կեղծիքներով՝ 19,1%, միանշանակ կեղծիքներով՝ 17%։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։

Հարցին պատասխանել դժվարացել է հարցվածների 12,3%-ը։

Նա հավելել է, որ հարցվածների 40,5%-ը հայտարարել է, որ միանշանակ պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի, եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն անարդար, ավելի շուտ դուրս կգան փողոց՝ 10,8%, ավելի շուտ դուրս չեն գա՝ 8,2%, միանշանակ դուրս չեն գա՝ 34,7%։

Մայիսի 19-ից 21-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1102 մարդ։

News.am

Leave a comment