https://arm.sputniknews.ru/20260522/qk-nakhagahn-u-irani-despany-qnnarkel-en-tmramijvocneri-dem-pajqary-102500319.html
ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը
ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը
Sputnik Արմենիա
Արթուր Պողոսյանի և Խալիլ Շիրղոլամիի հանդիպմանն անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համատեղ աշխատանքին։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T16:03+0400
2026-05-22T16:03+0400
2026-05-22T16:03+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
խալիլ շիրղոլամի
արթուր պողոսյան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ ՔԿ–ի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ։Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի, արթուր պողոսյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի, արթուր պողոսյան
Արթուր Պողոսյանի և Խալիլ Շիրղոլամիի հանդիպմանն անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համատեղ աշխատանքին։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին»,– ասված է հաղորդագրությունում։
Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ ՔԿ–ի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:
Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին: