Քրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կգ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի  թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Տեղեկությունն իրացվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ 


Մայիսի 19-ին՝ ժամը 17:45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվել են «Հյունդայի» մակինիշի ամվտոմեքենայի  46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։


Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։


Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Դիտումների քանակ1

Leave a comment