ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը

https://arm.sputniknews.ru/20260522/qk-nakhagahn-u-irani-despany-qnnarkel-en-tmramijvocneri-dem-pajqary-102500319.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի, արթուր պողոսյան

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, խալիլ շիրղոլամի, արթուր պողոսյան

Բաժանորդագրվել

Արթուր Պողոսյանի և Խալիլ Շիրղոլամիի հանդիպմանն անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համատեղ աշխատանքին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին»,– ասված է հաղորդագրությունում։

Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ ՔԿ–ի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:

Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին:

Leave a comment