«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» 55-ամյա մասնագետի գլխավորությամբ վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին՝ Պրեմիեր լիգայում մրցելով «Ասթոն Վիլայի» հետ։

Խոսեպ Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ․ հունիս, սակայն կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը։ Նա 2016 թվականից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ նվաճել է 20 տիտղոս։

Ավելի վաղ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Գվարդիոլային փոխարինելու է Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։ Սպասվում է, որ իտալացի մասնագետը 3 տարվա պայմանագիր է կնքելու մանչեսթերցիների հետ։

Leave a comment