Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

22.05.2026 | 15:27

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է գործողություններ իրականացնել ԲՀԿ ընտրական ցուցակի 2-րդ համարի թեկնածու Անդրանիկ Թևանյանի բնակարանում։

Քիչ առաջ Թևանյանը փաստաբանի միջոցով լիազորագիր ստորագրեց և հանձնեց ԿԸՀ-ին, որ փաստաբանը մասնակցի հանձնաժողովի նիստին։ Նիստի ընթացքում քննարկվելու է պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունը։

Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, որը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» դաշինքին և ընդգրկված եղել նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Քննության տվյալներով՝ Ա.Թ.-ն համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Լիազորագիրը փոխանցելու ընթացքում Factor.am-ը հնարավորություն ունեցավ մեկ հարց ուղղել Անդրանիկ Թևանյանին։ Նա վերահաստատեց իր նախկին պնդումը, որ սա քաղաքական պատվեր է։ ԱԱԾ աշխատամիցը թույլ չտվեց այլ հարցեր ուղղել Անդրանիկ Թևանյանին։

Մանրասները՝ տեսանյութում

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment