Լարսում կուտակումներ են, քանի որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է. Պապոյան

https://arm.sputniknews.ru/20260522/larsum-kutakumner-en-qani-vor-rdi-het-arevtrashrjanarutjuny-metsacel-e-papvojan-102497315.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97212956_37:0:1174:853_1920x0_80_0_0_a255fee72f35fc0161cafa821d04a415.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, գևորգ պապոյան, վերին լարս, բեռնատար, գազ

հայաստան, ռուսաստան, գևորգ պապոյան, վերին լարս, բեռնատար, գազ

Բաժանորդագրվել

Գևորգ Պապոյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական բեռնատարները, որոնք չեն կարողանում հատել վրաց–ռուսական սահմանը, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այս պահին արձակուրդի մեջ է։

Նա պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ հայ բիզնեսմենների բեռնատարները Լարսի անցակետում կանգնած են ու չեն կարողանում անցնել սահմանը, որի հետևանքով ոչ միայն ապրանքն է փչանում, այլև ֆինանսակա կորուստներ են ունենում։

Պապոյանի խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատում են, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, և մի քանի օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն։

«Ընդհանուր առմամբ բոլոր խնդիրների լուծման վերջին օրը հունիսի 7–ն է, մեր գործարարները գիտեն այդ մասին։ Տեխնիկական խնդիրներ են և կապված են նրա հետ, որ շատ մեծ ծավալի արտահանում ու ներմուծում ունենք դեպի Ռուսաստան և այնտեղից մեր երկիր, այսինքն` առւտրաշրջանառությունը մեծացել է, շատ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս ու գնում մեր երկիր»,– ընդգծեց նախարարը։

Նա կոնկրետ տվյալներ չուներ, թե ինչ ապրանքներ են փչացել այս օրերի ընթացքում, բայց կարծում է, որ բեռնափոխադրումների ժամանակ նման կանգնառներ լինում են, և դա նորմալ է։

Պապոյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա։

ՀՀ իշխանությունը համոզված է` ռուսական գազի հարցում խնդիր չի լինի, բայց «պլան Բ» ևս ունեն

«Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որի օրոք գազի գինը չի թանկացել, մնացած բոլոր ղեկավարների օրոք, որոնք իբր թե մոտ են եղել Ռուսաստանի հետ, գազը թանկացել է»,– հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք` 2019 թ. հունվարին ՌԴ–ից Հայաստան մատակարարվող գազի գինը թանկացել է, բայց ոչ սպառողների համար. սահմանին այն դարձավ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց՝ նախկին 150 դոլարի փոխարեն։

Leave a comment