Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցություններում կա մի փոքր առաջընթաց․ Ռուբիո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը հայտնում է մի փոքր առաջընթացի մասին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններում: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է Հելսինգբորգում, որտեղ հանդիպելու են ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները։
«Իրանի առնչությամբ մենք սպասում ենք ներկայումս ընթացող բանակցությունների մասին զեկույցներին: Որոշակի առաջընթաց է գրանցվել: Ես չեմ ուզում չափազանցնել, բայց որոշակի շարժ կա, և դա լավ է: Հիմնարար սկզբունքները մնում են նույնը: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա. դա պարզապես հնարավոր չէ: Մենք պետք է լուծենք բարձր հարստացված ուրանի հարցը», – ասել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո:

Leave a comment