Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը նավթային ընկերություններին հիշեցրել է գների անհիմն աճը բացառելու անհրաժեշտության մասին

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը նավթային ընկերություններին կոչ է արել թույլ չտալ գների անհիմն աճ և չօգտագործել արտասահմանյան գնային ինդիկատորներ։ Ներկայում ծառայությունն ու նրա տարածքային մարմինները նման խախտումների պատճառով քննության են առնում 11 հակամենաշնորհային գործ։

Կարգավորիչը նավթային ընկերությունների ղեկավարներին նամակ է ուղարկել՝ առաջարկելով պահպանել նավթամթերքների պատասխանատու գնագոյացման սկզբունքները։ Այդ մասին լրագրողներին հայտնել են կարգավորողի մամուլի ծառայությունից։

Ներկայում Ռուսաստանի ԴՀԾ-ն և տարածքային մարմինները նավթամթերքների շուկայի մասնակիցների նկատմամբ քննության են առնում 11 գործ՝ մրցակցության պաշտպանության մասին օրենքի խախտման կապակցությամբ։

Ավելի վաղ ԴՀԾ-ն նմանատիպ առաջարկություններ էր ներկայացրել նավթաքիմիական ոլորտի ձեռնարկություններին։ Ծառայությունը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ արտադրանքի արժեքը չպետք է ձևավորվի արտասահմանյան գների հիման վրա, քանի որ դա կարող է հանգեցնել ինքնարժեքի արհեստական բարձրացման։

2025 թվականի ամռանն ու աշնանը բենզինի մեծածախ գների ռեկորդային աճի ֆոնին, որը պայմանավորված էր նավթավերամշակման գործարաններում չպլանավորված վերանորոգումներով, նավթային ընկերությունները կառավարությանն առաջարկել էին սահմանել դեմփֆերի զրոյացման մորատորիում։

2025 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր, ըստ որի՝ բենզինի և դիզվառելիքի դեմփֆերի վճարման շեղման շեմը չի հաշվարկվում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը։

Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ապրիլի վերջին հայտարարել էր, որ վառելիքային դեմփֆերի զրոյացման մորատորիումը չի երկարաձգվելու։

Միաժամանակ ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանում վառելիքի հետ կապված իրավիճակը կայուն է։ Գերատեսչությունում նշել են, որ լոգիստիկ ենթակառուցվածքը գործում է կայուն, իսկ տարածաշրջանների մատակարարման խափանումներ չեն արձանագրվել։

Կերմլում ևս չեն տեսնում երկրի վառելիքային ապահովման հետ կապված ռիսկեր։ Այնտեղ նշել են, որ որոշ շրջաններում արտադրության կրճատումը կապված է սեզոնային կանխարգելիչ աշխատանքների հետ։

Leave a comment