ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ԱՅԲ կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին
ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ԱՅԲ կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին, ովքեր այցի ընթացքում հանդիպել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանի հետ և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։
Այցի շրջանակում նախարարության մասնագետները աշակերտներին ներկայացրել են տարբեր ստորաբաժանումների հիմնական գործառույթները: Աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նախարարության առօրյա աշխատանքային գործընթացներին, ինչպես նաև մասնակցելու «Ֆինանսական քվեստին» և ստանալու հուշանվերներ:
Այցի նպատակն էր աշակերտներին հետաքրքիր, ինտերակտիվ և մատչելի ձևաչափով ներկայացնել նախարարության պատմությունը՝ խթանելով երիտասարդների հետաքրքրությունը հանրային կառավարման և ֆինանսական ոլորտի նկատմամբ