Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպան մտադիր է ամրապնդել իր ազդեցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից եվրոպական երկրներում իր ներկայության վերանայումը։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Այն պահին, երբ ԱՄՆ-ն վերանայում է իր մասնակցության և ներկայության մակարդակը Եվրոպայում դաշինքի շրջանակներում, հենց Ֆրանսիայի և եվրոպացիների համար հնարավորություն է զարգացնելու իրենց տեսլականն ու ներուժը այնտեղ՝ կարճ ասած՝ եվրոպականացնելու ՆԱՏՕ-ն», – ասել է նա։
Բարոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները «ստանձնում են ամբողջական պատասխանատվություն»։