«Ծածանե՛լ Արցախի դրոշն ու շարունակե՛լ պայքարը»․ պահանջատիրական երթ՝ ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցավ «Միասնաբար՝ հանուն Արցախի» խորագրով պահանջատիրական հանրահավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների ազատ արձակման, արցախահայության վերադարձի իրավունքի և արցախյան ընտանիքների արդարության վերականգնման։

Հանրահավաքը մեկնարկեց Արցախի փողոցի և Բրոդվեյի խաչմերուկից, որից հետո մասնակիցները լուռ երթով շարժվեցին դեպի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցի։

Երթին հաջորդեց մոմավառություն։

Միջոցառման ընթացքում Տեր Հովհաննեսն օրհնություն բաշխեց՝ մասնակիցներին օրհնելով Սուրբ Դադիվանքի Խաչով։

Մարամասն տեսանյութում։ 

Leave a comment