Կրասնոդարի երկրամասում ահաբեկչություն է կանխվել, Կիևի գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260522/krasnvodari-erkramasum-ahabekchutjun-e-kankhvel-kievi-gvortsakal-e-dzerbakalvel-adts-102495069.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102492167_244:0:1684:1080_1920x0_80_0_0_f15d542d8785128b3148c33b871dd652.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, կրասնոդար, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео

ռուսաստան, կրասնոդար, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео

Բաժանորդագրվել

Գործակալին ձերբակալել են այն պահին, երբ նա խոցման միջոցները տանում էր տեղադրման վայր։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում ահաբեկչություն է կանխվել, Նովոռոսիյսկում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, որը մտադիր էր էներգետիկ օբյեկտ պայթեցնել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

«Նովոռոսիյսկ քաղաքում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, որը ՌԴ քաղաքացի է (2003 թվականին ծնված)։ Պարզվել է, որ Կրասնոդարի երկրամասի Սևերսկայայի շրջանի բնակիչը WhatsApp մեսենջերով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի պայթեցումն իրականացնելու համար՝ օգտագործելով ինքնաշեն պայթուցիկ սարք», – ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալին ձերբակալել են, երբ նա խոցման միջոցները տանում էր տեղադրման վայր։

Նովոռոսիյսկի 2 բնակիչ է կալանավորվել. նրանք տվյալներ են փոխանցել ուկրաինացի ահաբեկիչներին

«Թաքստոցից առգրավվել է 2,5 կգ պայթուցիկի զանգվածով ֆուգասային գործողության ինքնաշեն սարք, ինչպես նաև հեռախոս, որում հայտնաբերվել է նրա նամակագրությունը հրահանգչի հետ, ինչով հաստատվում է հանցագործության կատարման նախապատրաստությունը», – նշել են ԱԴԾ-ում:

Ուժայինները հայտնել են, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներով (ահաբեկչության նախապատրաստում, ապօրինի կերպով պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ձեռքբերում, հանձնում, իրացում, պահում, փոխադրում, առաքում կամ կրում, ինչպես նաև պետական դավաճանություն): Գերատեսչությունը հայտնել է, որ ձերբակալվածն ընդունել է մեղքը և համագործակցում է իրավապահների հետ։

ԱԴԾ-ն ձերբակալել է Վորոնեժի շրջանի զորամասում ԱԹՍ պայթեցրած երկու օտարերկրացու

Leave a comment