Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ռոբերտ Ադերհոլթի հետ. հայտնում են դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները, ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ երկու երկրների միջև գործընկերության զարգացման։