ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանի Բըրբանք քաղաքում կայացել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ըմբշամարտի մարզադահլիճի բացման արարողությունը։ Maestros Wrestling Laboratory մարզասրահում պատանի մարզիկներին մարզում է անձամբ Միհրան Հարությունյանը։ Վերջին տարիներին 37-ամյա մարզիկը զբաղվում է խառը մենամարտերով, մասնակցել է 10 հանդիպման, տարել 7 հաղթանակ և կրել 2 պարտություն: Հարությունյանը նախորդ մենամարտն անցկացրել է…