https://arm.sputniknews.ru/20260522/kargavitshak-chunem-iravapahnern-arden-tevanjani-bnakaranum-en-khuzarkutjun-anum-102488567.html
Կարգավիճակ չունեմ. իրավապահներն արդեն Թևանյանի բնակարանում են խուզարկություն անում
Կարգավիճակ չունեմ. իրավապահներն արդեն Թևանյանի բնակարանում են խուզարկություն անում
Sputnik Արմենիա
Թևանյանի հասնելուց առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողներն արդեն ներսում էին` առանց ընտանիքի անդամներից մեկի ներկայության։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T12:21+0400
2026-05-22T12:21+0400
2026-05-22T12:22+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
խուզարկություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102487846_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2854e5e9d44ca9332a45c35500a46989.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար, պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։«Ես ոչ մի կարգավիճակ էլ չունեմ։ Գրասենյակից տարել են հեռախոս, համակարգիչ։ Փաստաթղթեր, որպես այդպիսին, չկային։ Ընդ որում` հեռախոսը երևի մոտ 20 տարվա է։ Այս ամենը մեր քարոզարշավն էլ է խոչընդոտում, մենք այդպես ենք գնահատում։ Ժամը 12։00-ին ճեպազրույց պետք է ունենայի, դա էլ է խաթարվում։ Հիմա խուզարկությունը բնակարանում է շարունակվելու»,– նշեց Թևանյանը։Ճեպազրույցը դեռ չավարտած` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներից մեկը մոտեցավ Թևանյանին և առաջարկեց իրենց հետ գնալ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հորդորեց Թևանյանին չնստել իրավապահների մեքենան, քանի որ ազատությունից զրկված չէ ու որևէ կարգավիճակ չունի։ ԱԱԾ ծառայողն էլ պարբերաբար հորդորում էր նստել մեքենան, սակայն Թևանյանն այդպես էլ չնստեց, ու որոշ բանակցություններից հետո ոտքով շարժվեցին դեպի իր բնակարան։Երբ տեղ հասան, պարզվեց, որ դիմակավորված իրավապահներն արդեն ներսում են, այն դեպքում, երբ տան անդամներից որևէ մեկը չկար։Ծանուցագիր նույնպես իրավապահները չեն ներկայացրել Թևանյանի բնակարան մուտք գործելու և խուզարկություն անելու համար։ Բացի իրավապահներից, բնակարան կարողացավ ներս մտնել միայն փաստաբան Զարուհի Փոստանջյանը։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։
2026
Լուրեր
am_HY
Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի հետ գնում են նրա բնակարանը խուզարկելու
Sputnik Արմենիա
Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի հետ գնում են նրա բնակարանը խուզարկելու
2026-05-22T12:21+0400
true
PT2M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102487846_240:0:1680:1080_1920x0_80_0_0_caa3a77aa053992dbfe2a6fe955815a4.jpg.webp
հայաստան, видео, անդրանիկ թևանյան, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, անդրանիկ թևանյան, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր
Թևանյանի հասնելուց առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողներն արդեն ներսում էին` առանց ընտանիքի անդամներից մեկի ներկայության։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար, պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ես ոչ մի կարգավիճակ էլ չունեմ։ Գրասենյակից տարել են հեռախոս, համակարգիչ։ Փաստաթղթեր, որպես այդպիսին, չկային։ Ընդ որում` հեռախոսը երևի մոտ 20 տարվա է։ Այս ամենը մեր քարոզարշավն էլ է խոչընդոտում, մենք այդպես ենք գնահատում։ Ժամը 12։00-ին ճեպազրույց պետք է ունենայի, դա էլ է խաթարվում։ Հիմա խուզարկությունը բնակարանում է շարունակվելու»,– նշեց Թևանյանը։
Ճեպազրույցը դեռ չավարտած` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներից մեկը մոտեցավ Թևանյանին և առաջարկեց իրենց հետ գնալ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հորդորեց Թևանյանին չնստել իրավապահների մեքենան, քանի որ ազատությունից զրկված չէ ու որևէ կարգավիճակ չունի։ ԱԱԾ ծառայողն էլ պարբերաբար հորդորում էր նստել մեքենան, սակայն Թևանյանն այդպես էլ չնստեց, ու որոշ բանակցություններից հետո ոտքով շարժվեցին դեպի իր բնակարան։
Երբ տեղ հասան, պարզվեց, որ դիմակավորված իրավապահներն արդեն ներսում են, այն դեպքում, երբ տան անդամներից որևէ մեկը չկար։
Ծանուցագիր նույնպես իրավապահները չեն ներկայացրել Թևանյանի բնակարան մուտք գործելու և խուզարկություն անելու համար։ Բացի իրավապահներից, բնակարան կարողացավ ներս մտնել միայն փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։