Խուզարկություններ Մարտուն Գրիգորյանի ոչ միայն տանը, այլ նաեւ գրասենյակներում, կան բերված ենթարկվածներ

Արդեն հաղորդել ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը, գրասենյակներում, թիմակիցներից կան բերված ենթարկվածներ։ Իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ:

Այս պահին ոստիկանները շրջափակել են պատգամավորի տունը։ Նրա օգնական Լիզա Գասպարյանի փոխանցմամբ, իրենց հայտնի չէ` ինչ գործի շրջանակում է։

Հետաքրքրական է, որ Մարտուն Գրիգորյանի տան ու գրասենյակների խուզարկությունները սկսվեցին երեկ Գյումրու թատրոնի շենքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ բնակիչների հետ հանդիպումից հետո։

Մարտուն Գրիգորյանը երեկ հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսել են հետապնդումներ իր թիմակիցների ու ընտանիքի անդամների նկատմամբ։ Նա վստահություն էր հայտնել, որ այս մի հանդիպումից հետո ևս կշարունակվեն այդ ճնշումներն ու հետապնդումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment