Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. Մոսկվայում բոլոր օդանավակայանները փակվել են

Քաղաքականություն

22.05.2026 | 11:30

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մայիսի լույս 22-ի գիշերը հարձակվել են Յարոսլավլի վրա։ Փակվել է քաղաքից դեպի Մոսկվա ելքը՝ Մոսկովսկի պողոտայի և Հարավարևմտյան օղակաձև ճանապարհի խաչմերուկը, գրում է Meduza-ն։

Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի տեղեկացմամբ՝ անօդաչուների հարձակումը հետ է մղվել ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից, տուժածներ չկան։ Եվրաևը բնակիչներին կոչ է արել խուսափել խոցվված անօդաչու թռչող սարքերի մնացորդներինցև «դրանց մոտ չօգտագործել հեռախոսներ»։ Յարոսլավլի մարզում 2025 թվականի հոկտեմբերից ի վեր արգելված է անօդաչու թռչող սարքերի հարձակումների և ՀՕՊ-ի աշխատանքի լուսանկարների հրապարակումը՝ տուգանքի սպառնալիքով։

Անօդաչուների սպառնալիքի պատճառով Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ «Վնուկովո»-ն, «Դոմոդեդովո»-ն, «Ժուկովսկի»-ն և «Շերեմետևո»-ն, փակվել են մայիսի լույս 22-ի գիշերը։ Սահմանափակումները վերացվել են առավոտյան։ Կեսգիշերից ի վեր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տելեգրամ ալիքում հրապարակվել են հաղորդագրություններ քաղաք թռչող վեց անօդաչուների խոցման մասին։

Մայիսի 19-ին Յարոսլավլի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է «Յարոսլավլ-3» նավթի պոմպակայանը։

Ավելի վաղ ԱԹՍ-ները մի քանի անգամ հարձակվել էին  Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանի վրա, ինչի հետևանքով ընկերությունը ստիպված էր եղել դադարեցնել գործունեությունը։

Հիշեցնենք, որ մայիսի լույս 17-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերն իրականացրել էին Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա ամենամեծ ավիահարվածը, որի հետևանքով զոհվել էր երեք և վիրավորվել 16 մարդ։ Հարվածներն ուղղված էին նավթավերամշակման գործարաններին և պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment