Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

https://arm.sputniknews.ru/20260522/alik-aleqsanjani-hraparakats-tesanjuti-himan-vra-qreakan-varujt-e-nakhadzernvel-102481167.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_bc058b7bdab7f0c37043ba6e3ff2f7d3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, ջերմուկ, դիրքեր

հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, ջերմուկ, դիրքեր

Բաժանորդագրվել

ՔԿ–ն պարզել է տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակած անձի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով միայն նրա անվան և ազգանվան սկզբնատառերը։
Նախաքննական մարմինը նշում է, որ քրեական վարույթի համար հիմք է հանդիսացել մայիսի 21–ին Ա.Ա.–ի կողմից «Ֆեյսբուքում» հրապարակված տեսագրությունը` կից գրառմամբ. «Ժողովուրդ, ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»։ Տեսագրությունում երևացող անձը ասում է, որ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնվել է Ադրբեջանին:

ՔԿ–ն ընդգծում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.–ի և տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակված անձի հայտնած տեղեկությունները։

«Ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով»,– ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությամբ պարզվել է դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը. նա մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:

«Հարցաքննության ժամանակ նա հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում` մասնակցել է Ն.Կ.–ի (ՔԿ–ն նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին. խմբ.) կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.–ին, որը, տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ըստ ՔԿ–ի` դեմքի հատվածը փակված անձը նշել է, որ հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Leave a comment