Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիմակավորված անձանց տեսանյութին, որում իր հասցեին սպառնալիքներ էին հնչեցվել։
«Դիմակավորների տեսանյութի հետ կապված՝ ես կարծում եմ՝ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության՝ այն անձինք, որոնք մենք կարծում ենք՝ այդ տեսանյութում են, 2024թ Հայաստանում չեն։ Բայց սա օպերատիվ տեղեկություն է, ապացույց չունենք։
Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով նրանք մեր հետաքրքրության տիրույթում են եղել, մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։