Ռյուտեին Նիդեռլանդներում լսումների կկանչեն COVID-19-ի հետ կապված քաղաքականության պատճառով

https://arm.sputniknews.ru/20260521/rjutein-niderlandnerum-lsumneri-kkanchen-covid-19-i-het-kapvats-qaghaqakanutjan-pattsharvov-102468644.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51350102_209:0:2940:2048_1920x0_80_0_0_89b93da062272b6f01d76f87e00af3b1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, կորոնավիրուսը աշխարհում, մարկ ռյուտե, նիդեռլանդներ

կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, կորոնավիրուսը աշխարհում, մարկ ռյուտե, նիդեռլանդներ

Բաժանորդագրվել

Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Նիդեռլանդների նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ցուցմունք տալու կկանչեն COVID-19 համավարակի ժամանակահատվածում Նիդեռլանդների իշխանությունների գործողությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հանրային լսումներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RTL Nieuws հեռուստաալիքին։

Որքա՞ն գումար է Հայաստանը ծախսել վերջին 4 տարում COVID-19-ի դեմ պատվաստանյութ գնելու համար

Բացի Ռյուտեից, հանձնաժողովը կլսի նաև առողջապահության նախկին նախարար Հուգո դե Յոնգեին և Հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի (RIVM) նախկին ղեկավար Յաապ վան Դիսելին։

Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։ Լսումները կտևեն ինը շաբաթ և կընդգրկեն 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի գարուն ընկած ժամանակահատվածը՝ համավարակի սկզբից մինչև սահմանափակող միջոցների մեծ մասի չեղարկումը։

Հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել համավարակի ժամանակ կառավարության և խորհրդարանի ընդունած որոշումները` ներառյալ լոքդաունների, պարետային ժամի, COVID-անցագրերի ներդրման, պատվաստումների անցկացման, ինչպես նաև առողջապահական համակարգի և կրթության վրա սահմանափակումների ազդեցության վերաբերյալ։

ԱՀԿ–ն բացատրել է` ինչու կորոնավիրուսի ախտանշանները չեն անցնում

Մարկ Ռյուտեի կաբինետի քաղաքականությունը համավարակի շրջանում բազմիցս հանրային քննարկումների առարկա է դարձել, այդ թվում՝ «կոլեկտիվ իմունիտետի» ռազմավարության քննարկման, այնուհետև սահմանափակումների արագ մեղմացման պատճառով։

Leave a comment