https://arm.sputniknews.ru/20260521/rjutein-niderlandnerum-lsumneri-kkanchen-covid-19-i-het-kapvats-qaghaqakanutjan-pattsharvov-102468644.html
Ռյուտեին Նիդեռլանդներում լսումների կկանչեն COVID-19-ի հետ կապված քաղաքականության պատճառով
Ռյուտեին Նիդեռլանդներում լսումների կկանչեն COVID-19-ի հետ կապված քաղաքականության պատճառով
Sputnik Արմենիա
Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T23:20+0400
2026-05-21T23:20+0400
2026-05-21T23:20+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
կորոնավիրուսը աշխարհում
մարկ ռյուտե
նիդեռլանդներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51350102_0:317:2940:1971_1920x0_80_0_0_1c4c8a1da4b7151fc33cf3ac4c9a6344.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Նիդեռլանդների նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ցուցմունք տալու կկանչեն COVID-19 համավարակի ժամանակահատվածում Նիդեռլանդների իշխանությունների գործողությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հանրային լսումներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RTL Nieuws հեռուստաալիքին։Որքա՞ն գումար է Հայաստանը ծախսել վերջին 4 տարում COVID-19-ի դեմ պատվաստանյութ գնելու համարԲացի Ռյուտեից, հանձնաժողովը կլսի նաև առողջապահության նախկին նախարար Հուգո դե Յոնգեին և Հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի (RIVM) նախկին ղեկավար Յաապ վան Դիսելին։Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։ Լսումները կտևեն ինը շաբաթ և կընդգրկեն 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի գարուն ընկած ժամանակահատվածը՝ համավարակի սկզբից մինչև սահմանափակող միջոցների մեծ մասի չեղարկումը։Հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել համավարակի ժամանակ կառավարության և խորհրդարանի ընդունած որոշումները` ներառյալ լոքդաունների, պարետային ժամի, COVID-անցագրերի ներդրման, պատվաստումների անցկացման, ինչպես նաև առողջապահական համակարգի և կրթության վրա սահմանափակումների ազդեցության վերաբերյալ։ԱՀԿ–ն բացատրել է` ինչու կորոնավիրուսի ախտանշանները չեն անցնումՄարկ Ռյուտեի կաբինետի քաղաքականությունը համավարակի շրջանում բազմիցս հանրային քննարկումների առարկա է դարձել, այդ թվում՝ «կոլեկտիվ իմունիտետի» ռազմավարության քննարկման, այնուհետև սահմանափակումների արագ մեղմացման պատճառով։
նիդեռլանդներ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51350102_209:0:2940:2048_1920x0_80_0_0_89b93da062272b6f01d76f87e00af3b1.jpg.webp
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, կորոնավիրուսը աշխարհում, մարկ ռյուտե, նիդեռլանդներ
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, կորոնավիրուսը աշխարհում, մարկ ռյուտե, նիդեռլանդներ
Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Նիդեռլանդների նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ցուցմունք տալու կկանչեն COVID-19 համավարակի ժամանակահատվածում Նիդեռլանդների իշխանությունների գործողությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հանրային լսումներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RTL Nieuws հեռուստաալիքին։
Բացի Ռյուտեից, հանձնաժողովը կլսի նաև առողջապահության նախկին նախարար Հուգո դե Յոնգեին և Հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի (RIVM) նախկին ղեկավար Յաապ վան Դիսելին։
Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։ Լսումները կտևեն ինը շաբաթ և կընդգրկեն 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի գարուն ընկած ժամանակահատվածը՝ համավարակի սկզբից մինչև սահմանափակող միջոցների մեծ մասի չեղարկումը։
Հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել համավարակի ժամանակ կառավարության և խորհրդարանի ընդունած որոշումները` ներառյալ լոքդաունների, պարետային ժամի, COVID-անցագրերի ներդրման, պատվաստումների անցկացման, ինչպես նաև առողջապահական համակարգի և կրթության վրա սահմանափակումների ազդեցության վերաբերյալ։
Մարկ Ռյուտեի կաբինետի քաղաքականությունը համավարակի շրջանում բազմիցս հանրային քննարկումների առարկա է դարձել, այդ թվում՝ «կոլեկտիվ իմունիտետի» ռազմավարության քննարկման, այնուհետև սահմանափակումների արագ մեղմացման պատճառով։