«Դա ՌԴ փոխվարչապետի ի՞նչ գործն է». Իոաննիսյանը՝ Միխայիլ Գալուզինի հերքման մասին


«Ուժեղ Հայաստանի» 1-ին համար Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու բացահայտումից հետո, Ռուսաստանի պետռեգիստրի կայքը որոշ ժամանակով դարձել է անհասանելի, այնուհետև տեղեկությունը հայտնվել է խմբագրված՝ թվագրված մայիսի 20-ով: Կարապետյանը հերքել է այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը նույնպես պնդել է, թե նա երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Փաստի առիթով Քնչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝  դիտավորությամբ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը թաքցնելու համար: Իրազեկ քաղաքացիների միավորումը ևս ուսումնասիրում է Նարեկ Կարապետյանին առնչվող տեղեկությունը: 


Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

Դիտումների քանակ5

Leave a comment