https://arm.sputniknews.ru/20260521/trampy-hajtararel-e-vor-irany-petq-e-amn-in-handzni-urany-ev-baci-hvormuzi-neghucy-102468409.html
Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է ԱՄՆ-ին հանձնի ուրանը և բացի Հորմուզի նեղուցը
Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է ԱՄՆ-ին հանձնի ուրանը և բացի Հորմուզի նեղուցը
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել իրանական հարստացված ուրանի պաշարների փոխանցմանը ԱՄՆ վերահսկողությանը՝ դրանց հետագա ոչնչացման… 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T22:47+0400
2026-05-21T22:47+0400
2026-05-21T22:54+0400
դոնալդ թրամփ
ամն
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ուրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:2048:1153_1920x0_80_0_0_92c8bdf4ac866e192bb95620bf4ad9c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է ապահովել ազատ նավագնացությունը Հորմուզի նեղուցով և հրաժարվել նավերի անցման համար վճարներ գանձելուց։«Մենք ուզում ենք, որ նեղուցը լինի բաց և ազատ։ Մենք ոչ մի տեսակի վճար չենք ուզում»,-լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման մարմին է ստեղծվելՍպիտակ տան ղեկավարը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել իրանական հարստացված ուրանի պաշարների փոխանցմանը ԱՄՆ վերահսկողությանը՝ դրանց հետագա ոչնչացման համար։Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի արդյունքը դեռևս անորոշ է։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն անթույլատրելի է համարում Թեհրանի միջուկային զենք ունենալը։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են հրադադարի մասին։Իրանը շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման մեխանիզմը. ԱզիզիԴրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։
ամն
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:1822:1366_1920x0_80_0_0_3383a1b039c826c061cb88cf9955d6b2.jpg.webp
դոնալդ թրամփ, ամն, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ուրան
դոնալդ թրամփ, ամն, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ուրան
Սպիտակ տան ղեկավարը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել իրանական հարստացված ուրանի պաշարների փոխանցմանը ԱՄՆ վերահսկողությանը՝ դրանց հետագա ոչնչացման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է ապահովել ազատ նավագնացությունը Հորմուզի նեղուցով և հրաժարվել նավերի անցման համար վճարներ գանձելուց։
«Մենք ուզում ենք, որ նեղուցը լինի բաց և ազատ։ Մենք ոչ մի տեսակի վճար չենք ուզում»,-լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
Սպիտակ տան ղեկավարը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել իրանական հարստացված ուրանի պաշարների փոխանցմանը ԱՄՆ վերահսկողությանը՝ դրանց հետագա ոչնչացման համար։
«Մենք կստանանք այն։ Այն մեզ պետք չէ, ուստի, հավանաբար ստանալուց հետո մենք այն կոչնչացնենք։ Բայց մենք թույլ չենք տա Իրանին պահպանել այդ նյութը»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի արդյունքը դեռևս անորոշ է։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն անթույլատրելի է համարում Թեհրանի միջուկային զենք ունենալը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են հրադադարի մասին։
Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։