Սյունիքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գտնվելը ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ․ հերքում

Քաղաքականություն

Սյունիքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գտնվելը ուղիղ կապ չունի TRIPP-ի հետ․ հերքում

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին: Արձագանքելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք Սյունիքում կամավորների տեղակայումը պայմանավորված է TRIPP նախագծի շրջանակում կատարվելիք աշխատանքներով, ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

«Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշել է ամերիկացի դիվանագետը։

Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե կան արդյոք TRIPP նախագծին առնչվող նոր զարգացումներ, Ալենը նշել է, որ ամերիկյան կողմը և Հայաստանի կառավարությունը տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ բանակցություններ են ընթացել TRIPP-ին վերաբերող համաձայնագրերի շուրջ։

«Այս պահին դեռևս նոր հայտարարություն չկա դրա վերաբերյալ անելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքները, առաջընթացը շարունակվում են»,- նշել է Ալենը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Leave a comment